Հանրապետական հիվանդանոցի չորս աշխատակից վարակվել է կորոնավիրուսով
Հանրապետական հիվանդանոցի չորս աշխատակից վարակվել է կորոնավիրուսով

Հանրապետական ​​հիվանդանոցի տնօրեն Լևան Գոփոձեի հայտարարությամբ, այս պահի դրությամբ հիվանդանոցում բուժվում է 34 հիվանդ, այստեղից 10 մարդու մոտ հաստատված է կովիդ 19-ը:

Նրա խոսքով, նրանցից չորսը հիվանդանոցի բուժանձնակազմիանդամներ են:

Գոփոձեի հայտարարությամբ, վարակման աղբյուրի մասին տեղեկություն չունի և այս հարցով աշխատում են հիվանդությունների վերահսկման կենտրոնի աշխատակիցները:

Ըստ նրա, հիվանդների առողջական վիճակը բավարար է:

Լևան Գոփոդեի խոսքով, կարևոր է, որ հիվանդանոցի բուժանձնակազմը լիարժեք հետազոտվի:

Բացի այդ, հիվանդանոցի տնօրենի հայտարարությամբ, եթե աշխատակիցների հետազոտությունից հետո վարակի դեպքեր չգրանցվեն,  հանրապետական ​​հիվանդանոցը հունիսի 15-ից կվերադառնա իր սովորական աշխատանքային ռեժիմին: