Հանրապետական հիվանդանոցը վաղվանից կընդունի միայն կորոնավիրուսով վարակված պացիենտների
Կենտրոնական համալսարանական կլինիկան (հանրապետական հիվանդանոց) վաղվանից կընդունի միայն կովիդհաստատված հիվանդների:
Ինչպես հայտարարել է հիվանդանոցի կլինիկական տնօրեն, Դևի Տաբիձեն, ստացիոնարն արդեն ամբողջությամբ դատարկվել է և վաղվա օրվանից չի ընդունելու տենդի ախտանիշներով ունեցող պացիենտների:
«Հանրապետական հիվանդանոցն ամբողջությամբ դատարկվեց, և մենք այն կրկին վերածեցինք կովիդ կենտրոնի: Մենք նույնիսկ տենդի կենտրոն չենք: Վաղը առավոտից ոչ մի ջերմային նշաններով անձանց չենք ընդունի: Մենք կընդունենք արդեն կովիդ հաստատված պացիենտների: Թեթև դեպքերում, մենք կարող ենք նրանց ուղարկել կովիդ հյուրանոցներ: Կլինիկաներին պետք է թույլ տրվի աշխատել վարակվածների հետ»,- հայտարարել է հանրապետական հիվանդանոցի կլինիկական տնօրեն Դևի Տաբիձեն: