Հանրապետական հիվանդանոցում բուժվող կորոնավիրուսով վարակված միջին տարիքի կնոջ վիճակը կայուն է
Հանրապետական հիվանդանոցի շտապ բժշկության բաժանմունքի վարիչ Թեա Թավարթքիլաձեի խոսքով, այս փուլում, ընդհանուր առմամբ, կլինիկայում գտնվում է 50 հիվանդ: Նրա խոսքով , այդ պացիենտներից վեցը վերակենդանացման բաժանմունքում են:
Հանրապետական հիվանդանոցում կորոնավիրուսով վարակված է միայն մեկ պացիենտ: Թեա Թավարթքիլաձեի նշում է, որ կորոնավիրուսով վարակված հիվանդը մոտ 50 տարեկան կին է:
«Այն պատկանում է արդեն հաստատված կլաստերին: Ես չեմ կարող ձեզ ճշգրիտ ասել, թե որ կլաստերն է: Ամեն դեպքում նոր կլաստեր չէ: Խրոնիկական հիվանդություններ այս հիվանդի մոտ չեն գրանցվել: Այս փուլում նրա վիճակը կայուն է », – նշել է Թեա Թավարթքիլաձեն:
Նրա խոսքով, այսօր կորոնավիրուսի թեստով ստուգվելու է մոտ 16 հիվանդ: