Համակարգող խորհրդին կշարունակվի քննարկումը, անհրաժեշտ են սահմանափակումներ, սակայն ոչ այն տեսքով, ինչպիսին գարնանն էր. Ամիրան Գամղրելիձե
Համակարգող խորհրդին կշարունակվի քննարկումը, անհրաժեշտ են սահմանափակումներ, սակայն ոչ այն տեսքով, ինչպիսին գարնանն էր. Ամիրան Գամղրելիձե

Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավար, Ամիրան Գամղրելիձեի հայտարարությամբ, համակարգող խորհուրդը կշարունակի քննարկել կորոնավիրուսի տարածումը նվազեցնելու կապակցությամբ որոշակի սահմանափակումների հարցը:

Գամղրելիձեն գտնում է, որ անհրաժեշտ է սահմանել որոշակի սահմանափակումներ, սակայն ոչ ամբողջ երկրի տարածքով և այնպիսի ծանր, ինչպիսիք հաստատվել էին գարնանը:

«Մենք քայլ առ քայլ սահմանափակումներ ենք սահմանում: Շատերին դուր չի գալիս շնչադիմակ կրել, ինչպես դրսում, այնպես էլ ներսում, սակայն դա սահմանափակում է: Այսօր լուրջ քննարկում էր, կարծում եմ ՝ վաղը, մյուս օրը կշարունակվի քննարկումը համակարգող խորհրդի նիստում, որոշ սահմանափակումներ անհրաժեշտ են, սակայն ես ընդգծում եմ, կետային և ոչ թե երկրի ամբողջ տարածքում այնպիսի խիստ սահմանափակումներ, ինչին մենք ունեինք գարնանը»,- հայտարարել է Ամիրան Գամղրելիձեն: