Այսօր արձանագրված վարակման 4 734 նոր դեպքից 93-ը գրանցվել է Գուրիայում:
Հանրային առողջապահության ազգային կենտրոնի Գուրիայի մասնաճյուղի տեղեկությամբ, վարակվածների մեջ կան տարբեր տարիքի մարդիկ:
«Ընթանում է համավարակաբանական հետազոտություն և կապերի հաստատվում: Կասկածելի հիվանդների հետազոտությունները շարունակվում են: Բացի «Փի Սի Ար» հետազոտությունների, թեստեր են արվում նաև անտիգենների վրա: Օրվա ընթացքում վարակվածների թիվը կարող է էլ ավելի աճել, քանի որ հետազոտության գործընթացը չի դադարեցվում»,- հայտարարել են հանրային առողջապահության ազգային կենտրոնի Գուրիայի բաժանմունքում: