Գորիում կորոնավիրուս է հաստատվել հիվանդանոցի բուժքրոջ մոտ: Ինչպես Վրաստանի աաջին ալիքին հայտնել են հիվանդությունների վերահսկման Շիդա Քարթլիի կենտրոնում, 26-ամյա կնոջ մոտ կորոնավիրուսը հաստատվել է ծովից վերադառնալուց հետո: Նոր դեպքը կապ չունի մինչ այդ վարակված հեմատոլոգի հետ, ով նույնպես աշխատում է Գորիի զինվորական հոսպիտալում:
Հիվանդությունների վերահսկման Շիդա Քարթլիի կենտրոնում հայտարարում են, որ վաղվանից համավարակաբանները սկսելու են հետազոտել նոր դեպքի շփումները: