Գոմի-Սաչխերե-Ճիաթուրա-Զեստափոնի ճանապարհին չի թույլատրվում կցովի և կիսակցովի ավտոտրանսպորտի տեղաշարժը
Գոմի-Սաչխերե-Ճիաթուրա-Զեստափոնի կմ1-կմ52 ավտոմոբիլային ճանապարհին չի թույլատրվում կցովի և կիսակցովի ավտոտրանսպորտի տեղաշարժը։
Այս մասին տեղեկությունը տարածում է Վրաստանի Տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոմոբիլային ճանապարհների դեպարտամենտը։
Մերկասառույցի պատճառով Գոմի-Սաչխերե-Ճիաթուրա-Զեստափոնի կենցաղային նշանակության կմ1-կմ52 ճանապարհահատվածում արգելվում է կցովի և կիսակցովի ավտոտրանսպորտի տեղաշարժը, իսկ այլ տեսակի տրանսպորտային միջոցների տեղաշարժն ազատ է։ Ճանապարհի մնացած հատվածում երթևեկությունն ազատ է»,- ասվում է հաղորդագրության մեջ։