Ախալքալաք-Կարծախ ավտոճանապարհի առանձին հատվածներում երթևեկության սահմանափակումներ են գործում
Ախալքալաք-Կարծախ ավտոճանապարհի առանձին հատվածներում երթևեկության սահմանափակումներ են գործում

Ախալքալաք-Կարծախ ավտոմոբիլային ճանապարհի որոշակի հատվածում տրանսպորտային միջոցների տեղաշարժի սահմանափակումներ են մտցվել։

Այս մասին տեղեկությունը տարածում է Վրաստանի Տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոմոբիլային ճանապարհների դեպարտամենտը։

«Ձյան և մերկասառույցի պատճառով Ախալքալաք-Կարծախ ավտոճանապարհի միջազգային նշանակության հատվածում ձյան և մերկասառույցի պատճառով արգելվում է կցովի և կիսակցովի ավտոտրանսպորտի և 30 նստատեղից ավելի տարողությամբ ավտոբուսների տեղաշարժը, այլ տեսակի տրանսպորտային միջոցների տեղաշարժն ազատ է»,- ասված է հաղորդագրությունում։