Խաշուրի-Վալե ճանապարհահատվածում երթևեկության սահմանափակումներ են մտցվել
Խաշուրի-Վալե ճանապարհահատվածում երթևեկության սահմանափակումներ են մտցվել

Տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության, ավտոմոբիլային ճանապարհների դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն, առատ ձյան, ցածր ջերմաստիճանի և վատ տեսանելիության պատճառով Խաշուրի-Վալե ավտոմոբիլային ճանապարհի կմ1-կմ96 (Խաշուրի-Վալե) հատվածում արգելվում է կցովի և կիսակցովի ավտոտրանսպորտի և 30 նստատեղից ավելի ունեցող ավտոբուսների երթևեկությունը:

Գերատեսչության հաղորդագրության համաձայն, մնացած տեսակի ավտոտրանսպորտի երթևեկությունն ազատ է։