Առան տեղումների պատճառով «Թբիլսերվիս խումբը» մայրաքաղաքում սփռել է մոտ 200 տոննա տեխնիկական աղ
Առան տեղումների պատճառով «Թբիլսերվիս խումբը» մայրաքաղաքում սփռել է մոտ 200 տոննա տեխնիկական աղ

Թբիլիսիի փողոցներում և մայրաքաղաքին միացված տարածքներում, ընթանում են Ճանապարհների մաքրման աշխատանքներ:

Թբիլիսիի քաղաքապետարանի տեղեկացմամբ, աշխատանքների շրջանակներում «Թբիլսերվիս խումբը» այսօր մոտ 200 տոննա տեխնիկական աղ է սպռել:

Այս փուլում տեխնիկական աղ է թափվում ՝ Սամադլոյում, Բեթանիայում, Ծղնեթիում, Տաբախմելայում, Օքրողանայում, Կիկեթիում, Կոջորիում, Դիդգորի գյուղում և Մուխաթգվերդիում: Հատուկ տեխնիկան կենտրոնացված է Լիլո գյուղում և օդանավակայանի բնակավայրում: Մաքրվում են նաև մայրաքաղաքի կենտրոնական և ներքին փողոցները:

«Թբիլսերվիս» խմբի տնօրեն Ռոմեո Միքաուտաձեն ծանոթացել է աշխատանքների ընթացքին:

Մայրաքաղաքում առատ տեղումների պատճառով ճանապարհը շարունակաբար մաքրվում է, որպեսզի հնարավոր լինի տրանսպորտային միջոցներով երթևեկել առանց խնդիրների:

Խնդիրների առաջացման դեպքում, զանգահարեք «Թբիլսերվիս խմբի» թեժ գծին ՝ 2 61 90 50 կամ Թբիլիսիի քաղաքապետարանի թեժ գծին՝ 2 72 22 22», – նշված է քաղաքապետարանի տեղեկատվության մեջ: