Գոչա Լորթքիփանիձեն հայտարարում է, որ Քսանիի հիմնարկում կորոնավիրուսով վարակված պացիենտը մահացել է քաղաքացիական կլինիկայում
Վրաստանի արդարադատության նախարար Գոչա Լորթքիփանիձեն հայտարարում է, որ Քսանիի հիմնարկում կորոնավիրուսով վարակված պացիենտը մահացել է քաղաքացիական կլինիկայում:
Ինչպես համակարգող խորհրդի նիստից հետո հայտարարեց Գոչա Լորթքիփանիձեն, հենց որ բանտարկյալի մոտ դրսևորվել են վարակի ախտանիշներ, նրան տեղափոխեցին քաղաքացիական կլինիկա:
«Մենք ունենք մահացած բանտարկյալ: Այս մասին տեղեկատվությունը հնչել է հատուկ քրեակատարողական հիմնարկի կողմից հունվարի 1-ին արված հայտարարության մեջ: Ախտանիշները հաստատվելուն պես այդ անձը տեղափոխվել էր քաղաքացիական կլինիկա: Քաղաքացիական կլինիկայում յոթերրորդ օրը բանտարկյալի ինքնազգացողությունը վատացել է: Հետո, ինչպես նախատեսվում է, այդ անձը ազատ է արձակվել, այնուհետև նա մահացել է քաղաքացիական կլինիկայում», – հայտարարել է Գոչա Լորթքիփանիձեն: