Գիորգի Կվիրիկաշվիլին Իլիա Երկրորդին շնորհավորում է հոբելյանի կապակցությամբ
Գիորգի Կվիրիկաշվիլին Իլիա Երկրորդին շնորհավորում է հոբելյանի կապակցությամբ

Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին շնորհավորում է Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Իլիա Երկրորդի 85-ամյա հոբելյանը:

«Այսօր մեր պատրիարքի, Սրբազնագույն և Երանաշնորհ Իլիա Երկրորդը ծննդյան 85-ամյա հոբելյանն ենք նշում: Մեծ սիրով և հարգանքով ցանկանում եմ խոնարհվել նրա անձնուրաց գործունության համար, որը նա ծավալել է մեր երկրի և ազգի համար՝ 40 տարիների ընթացքում:

Երջանիկ է ազգը, որն ունի նման հոգևոր առաջնորդ:

Ցանկանում եմ Իլիա Երկրորդին մաղթել երկարակեցություն, առողջություն և երկար տարիների գործունեություն՝ ի օգուտ երկրի բարօրության»,- ասվում է Գիորգի Կվիրիկաշվիլու հայտարարությունում: