Ղազախստանի նախկին նախագահ Նուրսուլթան Նազարբաևի մոտ հաստատվել է կորոնավիրուս
Ղազախստանի նախկին նախագահ Նուրսուլթան Նազարբաևի մոտ հաստատվել է կորոնավիրուս: Այս մասին տեղեկությունը հրապարակվել է Նուրսուլթան Նազարբաևի պաշտոնական կայքում:
«Այս պահին Ղազախստանի առաջին նախագահը գտնվում է ինքնամեկուսացման մեջ: Ցավոք, կորոնավիրուսի վրա վերջին թեստը տվեց դրական արդյունք: Որևէ անհանգստանալու պատճառ չկա: Նուրսուլթան Նազարբաևը կշարունակի աշխատել հեռավար կարգով»,- ասված է հայտարարության մեջ:
Նուրսուլթան Նազարբաևը 1991-2019 թվականներին զբաղեցրել է Ղազախստանի նախագահի պաշտոնը: