Գերմանիայում վերջին 24 ժամում արձանագրվել է «կովիդ 19»-ի 4 058 նոր դեպք, մհացել է 16 պացիենտ
Գերմանիայում վերջին 24 ժամում արձանագրվել է «կովիդ 19»-ի 4 058 նոր դեպք, որը ապրիլի 9-ին արձանագրված ռեկորդային դեպքից հետո ամենաբարձր ցուցանիշն է:
Անցած մեկ օրում վարակը երկրում խլել է 16 մարդու կյանք:
Այս մասին հաղորդում է «Գարդիան» հրատարակությունը, որը հիմնվում է Ռոբերտ Կոխի ինստիտուտի տվյալներին:
Գերմանիայում «կովիդ 19»-ի ախտորոշմամբ հիվանդների ընդհանուր թիվը կազմում է 310 144: Վարակի բռնկումից ի վեր զոհվել է 9 578 մարդ: