Ֆրանսիայում կորոնավիրուսից բուժվել է 116-ամյա կին: Ըստ ֆրանսիական լրատվամիջոցների, Եվրոպայի ամենատարեց բնակիչը, 116-ամյա Անդրեն ամբողջությամբ բուժվել է վարակից:
Բժիշկների խոսքով, նրա թեստի արդյունքը բացասական է, և Անդրեն իր 117-ամյա հոբելյանը կնշի ծերանոցում:
Ֆրանսիական լրատվամիջոցների փոխանցմամբ, հիվանդը կորոնավիրուսը անց է կացրել առանց բարդությունների: Նա 12 օր ինքնամեկուսացման մեջ էր: