Ֆրանսիայում կորոնավիրուսից բուժվել է 116-ամյա կին

11:31, 09.02.2021

Ֆրանսիայում կորոնավիրուսից բուժվել է 116-ամյա կին: Ըստ ֆրանսիական լրատվամիջոցների, Եվրոպայի ամենատարեց բնակիչը, 116-ամյա Անդրեն ամբողջությամբ բուժվել է վարակից:

Բժիշկների խոսքով, նրա թեստի արդյունքը բացասական է, և Անդրեն իր 117-ամյա հոբելյանը կնշի ծերանոցում:

Ֆրանսիական լրատվամիջոցների փոխանցմամբ, հիվանդը կորոնավիրուսը անց է կացրել առանց բարդությունների: Նա 12 օր ինքնամեկուսացման մեջ էր:

Նմանատիպ