Վերջին 24 ժամվա ընթացքում Ֆրանսիայում արձանագրվել է կորոնավիրուսի 21 231 նոր դեպք: Վերջին օր ու գիշերվա ընթացքում վարակից մահացել է 199 պացիենտ:
Համավարակի սկզբից ի վեր, Ֆրանսիայում «կովիդ 19»-ը հաստատվել է ավելի քան երեք միլիոն 448 հազար մարդու մոտ: Մահացել է 81 647 վարակակիր:
Ֆրանսիայի Առողջապահության նախարարության տվյալներով, վերջին մեկ շաբաթվա ընթացքում երկրի հիվանդանոցներ են տեղափոխվել 10 037 նոր վարակակիր պացիենտներ: Նույն ժամանակահատվածում, ևս 1 795 մարդ տեղավորվել է վերակենդանացման բաժանմունքներ: