«Ֆեյսբուքի» վարչակազմը անորոշ ժամանակով կասեցրել է Դոնալդ Թրամփի էջի գործողությունը
«Ֆեյսբուքի» վարչակազմը անորոշ ժամանակով կասեցրել է Դոնալդ Թրամփի էջի գործողությունը: Ամերիկյան խոշոր սոցիալական ցանցի հիմնադիր, Մարկ Ցուկերբերգը հայտարարել է, որ ԱՄՆ-ի գործող նախագահի էջը կասեցված կլինի առնվազն մինչև իշխանության խաղաղ փոխանցման ավարտը:
«Անցած 24 ժամերի ցնցող իրադարձությունները հստակ ցույց են տալիս, որ նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր է օգտագործել իշխանության մնացած ժամանակը` իր ընտրված իրավահաջորդ Ջո Բայդենին իշխանության խաղաղ և օրինական փոխանցումը խափանելու համար: Մենք գտնում ենք, որ այս ժամանակահատվածում, նախագահի կողմից մեր ծառայություններ մուտք գործելու ռիսկերը պարզապես չափազանց մեծ են: Ուստի մենք կշարունակենք անորոշ ժամանակով արգելափակել նրա «Ֆեյսբուքն» ու «Ինստագրամը» և առնվազն առաջիկա երկու շաբաթվա ընթացքում, մինչև կավարտվի իշխանության խաղաղ փոխանցումը», – ասաց uckուկերբերգը: