«Ֆայզեր» ընկերությունում պնդում են, որ «Պաքսլովիդ» դեղամիջոցը 89 տոկոսով նվազեցնում է «Կովիդ 19-ից» հոսպիտալացման և մահացու դեպքերը
«Ֆայզեր»-ի էքսպերիմենտալ «Պաքսլովիդ» դեղամիջոցը «Կովիդ 19»-ի հետ կապված հոսպիտալացման և մահացու դեպքերը նվազեցնում է 89 տոկոսով:
Այս մասին տեղեկություն է տարածում «Սի Էն Էնը»՝ հիմնվելով ընկերության վրա։
Ինչպես նշում է «Սի Էն Էնը», ընկերությունը պնդում է, որ դեղահաբերն արդյունավետ են, եթե բարձր ռիսկային խմբի չափահասներն ընդունեն առաջին ախտանիշներից մի քանի օրվա ընթացքում:
Ֆայզերի ղեկավարությունը հուսով է, որ կկարողանա դեղը հասցնել հիվանդներին հիվանդանոց տեղափոխվելուց կարճ ժամանակ առաջ:
Ըստ փորձի, 697 մարդկանց մոտ, ովքեր ախտանշանների ի հայտ գալուց հետո երեք օր ընդունել են «Պաքսլովիդ»-ը, մահվան դեպքեր չեն գրանցվել:
Հետազոտությունը ցույց է տվել նաև «հինգերորդ օրը վիրուսային բեռի մոտավորապես 10 անգամ նվազում»: Pfizer-ը տվյալներ է ուղարկել ԱՄՆ-ի Սննդամթերքի և դեղերի վարչություն՝ արտակարգ իրավիճակների օգտագործման թույլտվության համար, ինչը նրա արդեն ներկայացված հայտի մի մասն է: