Էկատերինե Տիկարաձեն հայտարարում է, որ շնչադիմակների օգտագործման տեսանկյունից միջոցառումները խստացվում են
Հույս ունենք, որ մայրաքաղաքի բնակչությունը կօգնի մեզ, որ շնչադիմակների ինտենսիվ ու խիստ օգտագործման պայմաններում, խուսափենք լրացուցիչ սահմանափակումներից,- այս մասին Վրաստանի առողջապահության նախարար Էկատերինե Տիկարաձեն հայտարարել է միջգերատեսչական համակարգող խորհրդի նիստից հետո:
Ինչպես նշել է առողջապահության նախարարը, առաջին և կարևոր միջոցառումը, որը պահպանվում է, դա շնչադիմակի օգտագործումն է:
«Հատկանշական է այն բաղադրիչը, որ կրկին մեծ նշանակություն է ձեռք բերում շնչադիմակի ինտենսիվ օգտագործումը, ինչպես նաև սոցիալական հեռավարությունը, քանզի մայրաքաղաքում ունենք դեպքերի աճ, ինչը ուշագրավ է: Մայրաքաղաքի ուղղությամբ իրականացնում ենք դիտարկումներ, որպեսզի որոշվի, թե ինչ միջոցներ կձեռնարկենք վարակի տարածումը կանխելու համար:
Առաջին և ամենակարևոր միջոցառումը, որը կրկին մնում է, դա շնչադիմակների օգտագործումն է: Այս առումով գտնում ենք, որ խստացնելու ենք միջոցառումները: Ինչ վերաբերում է տրանսպորտի կամ ցանկացած այլ շարժունակության սահմանափակմանը, ապա մենք խոսում ենք դրա մասին, բայց դա չի ներկայացնում համար մեկ որոշումը այս խնդիրը կարգավորելու համար: Քանի որ մենք հաշվի ենք առնում քաղաքի խտությունը, ինչպես նաև մայրաքաղաքում բոլոր միջոցառումների պաշտպանության որակը: Մենք մեծ հույս ունենք, որ մայրաքաղաքի բնակչությունը կօգնի մեզ, որ շնչադիմակների ինտենսիվ ու խիստ օգտագործման պայմաններում, խուսափենք լրացուցիչ սահմանափակումներից»,– ասել է Էկատերինե Տիկարաձեն: