Ընդհանուր գդալով հաղորդություն ստանալը կրում է վարակի տարածման ռիսկ և դրա համար գիտական հետազոտություն անցկացնելու կարիք չկա. Թենգիզ Ցերցվաձե
Ընդհանուր գդալով հաղորդություն ստանալն իր մեջ պարունակում է տարածման ռիսկեր և այն որևէ գիտական հետազոտության կարիք չունի,- այս մասին հայտարարել է Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցի տնօրեն Թենգիզ Ցերցվաձեն:
Նշված հայտարարությունը Թենգիզ Ցերցվաձեն արել է Գորիում:
«Բոլորն ունեն իրենց դիրքորոշումը, բոլորս համաձայնում ենք, որ սա զգայուն թեմա է: Բոլորս հարգում ենք եկեղեցին, Վրաստանի եկեղեցին, սակայն ես միշտ արձանագրել եմ իմ դիրքորոշումը և ապագայում ևս կարձանագրեմ – ընդհանուր գդալով հաղորդություն ստանալը կրում է վարակի տարածման ռիսկ, դրա համար որևէ առանձնահատուկ գիտական հետազոտություն անցկացնելու կարիք չկա»,- հայտարարել է Ցերցվաձեն: