Դոնալդ Թրամփը պատրաստ է Վլադիմիր Պուտինի հետ անցկացնել ևս մեկ գագաթնաժողով. Սպիտակ տուն
Հելսինկիում անցկացված գագաթնաժողովից հետո, չնայած ԱՄՆ-ում նախագահ Դոնալդ Թրամփի նկատմամբ հնչած քննադատությունների, Սպիտակ տան մամլո խոսնակ Սարա Սանդերսը հայտարարել է, որ նախագահ Թրամփը ողջունում է Պուտինի հետ նոր հանդիպման գաղափարը:
«Նախագահը համարում է, որ Հելսինկիի գագաթնաժողովից հետո անրաժեշտ է անցկացնել ևս մեկ գագաթնաժողով: Մինչ այդ նա անձամբ է Պուտինին հրավիրել Վաշինգոն և այժմ նախագահը պատրաստ է քննարկել Պուտինի հրավերը Մոսկվա»,- հայտարարել Սարա Սանդերսը:
Վլադիմիր Պուտինը Դոնալդ Թրամփին պաշտոնապես հրավիրել է Մոսկվա: