Դոնալդ Թրամփը հայտարարում է, որ ԱՄՆ-ի կառավարությունը չի դադարեցնելու աջակցել սիրիացի քրդերին
Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահը հայտարարել է, որ Միացյալ Նահանգների կառավարությունը չի դադարեցնելու աջակցել սիրիացի քրդերին:
Այս հայտարարությունը Դոնալդ Թրամփը տարածել է թվիթերի միջոցով:
«Հնարավոր է մենք գտնվում ենք Սիրիայից զորքերը դուրս բերելու գործընթացում, սակայն ոչ մի դեպքում միայնակ չենք թողնի քրդերին, որոնք բացառիկ մարդիկ են և գերազանց մարտիկներ: Մեր հարաբերությունները Թուրքիայի հետ որպես գործընկերոջ և ՆԱՏՕ-ի անդամի նույնպես լավ են: Մենք մեր զինվորականներին դուրս կբերենք այդ տարածքից, սակայն Թուրքիան պետք է գիտակցի, որ ցանկացած ռազմական գործողություն հնարավոր է բերի կործանարար հետևանքներ, դրանով մեծ վնաս կհասցնի իր տնտեսությանը: Մենք օգնում ենք քրդերին նյութապես և զենքով»,- գրել է Դոնալդ Թրամփը: