Ռուսաստանի ռազմական ավիացիան Սիրիայում ռմբակոծել է Թուրքիայի սահմանի մոտ գտնվող խռովարարների օբյեկտները. «Ռոյտեր»
Ռուսաստանի ռազմական ավիացիան Սիրիայում ռմբակոծել է Թուրքիայի սահմանի մոտ գտնվող խռովարարների օբյեկտները. «Ռոյտեր»

Ռուսաստանի ռազմական ավիացիան Սիրիայում ռմբակոծել է Թուրքիայի սահմանի մոտ գտնվող խռովարարների օբյեկտները,- այս մասին հաղորդում է «Ռոյտեր» գործակալությունը:

Հաղորդվում է, որ ռուսական ռազմական ինքնաթիռները հարձակվել են Սիրիայի հյուսիս-արևմուտքում գտնվող  ապստամբների ուսումնական ճամբարների վրա:

Սիրիացի ապստամբների խոսքերով, ռուս զինվորականները «երկիր-երկիր» տեսակի հրթիռներով ռմբակոծել են Ղահի քաղաքը, մինչդեռ ռուսական ավիահարվածները մոտ են եղել Թուրքիայի սահմանի երկայնքով խիտ բնակեցված փախստականների ճամբարներին:

Իդլիբ նահանգում ռմբակոծվել է նաև Սարմադայի մոտակայքում գտնվող բնական գազի օբյեկտը, սակայն զոհերի մասին չի հաղորդվում: Միևնույն ժամանակ, Թուրքիայի Պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ Սիրիայի կառավարական բանակը նույնպես հրթիռային հարձակումներ է իրականացնում Սարմադայի վրա: Թուրքիայի պաշտպանության նախարարությունն արդեն տեղեկացրել է Ռուսաստանի իշխանություններին, որ Սիրիայում կառավարական բանակի ռմբակոծությունները պետք է դադարեցվեն: