Դոնալդ թրամփը հայտարարում է, որ Հյուսիսային Կորեայի հետ բանակցություններում գրանցվել է մեծ առաջընթաց
ԱՄՆ-ի նախագահը հայտարարում է, որ Հյուսիսային Կորեայի հետ բանակցություններում գրանցվել է մեծ առաջընթաց: Այս հայտարարությունը Դոնալդ Թրամփը արել է Նյու Յորքում, ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովի շրջանակներում ծրագրված հանդիպումներից առաջ: Թրամփի խոսքերով, ինչպես երևում է մոտ ապագայում տեղի է ունենալու ԱՄՆ-Հյուսիսային Կորեա երկրորդ գագաթնաժողովը:
«Հյուսիսային Կորեայի հետ հարաբերությունները շատ լավն են: Ինչպես տեսնում եք, մոտ ապագայում տեղի է ունենալու երկրորդ գագաթնաժողովը: Ինչպես գիտեք, Կիմ Չեն Ինը ինձ ուղարկել է շատ գեղեցիկ նամակ, որտեղ նա խնդրում է անց կացնել մեր երկրորդ հանդիպումը»,-հայտարարել է Դոնալդ թրամփը: