Դոնալդ Թրամփը Հայաստանի վարչապետին և Ադրբեջանի նախագահին շնորհավորել է հրադադարի կապակցությամբ
Դոնալդ Թրամփը Հայաստանի վարչապետին և Ադրբեջանի նախագահին շնորհավորել է հրադադարի կապակցությամբ։ Այս մասին հայտարարությունը հրապարակվել է Դոնալդ Թրամփի թվիթերում։
«Շնորհավորում ենք Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին, որոնք պայմանավորվել են պաշտպանել հրադադարի ռեժիմը, որն ուժի մեջ կմտնի առավոտից։ Փրկել ենք շատ կյանքեր։ Հպարտանում եմ իմ թիմով, քարտուղար Պոմպեոյով և Ստիվ Բիգունով, այս համաձայնությունը ձեռք բերելու համար»,- ասել է Թրամփը։
Բաքվի և Երևանի միջև հրադադարի համաձայնությունը դրական է գնահատել նաև ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար, Անտոնիո Գուտիերեշը։
ԱՄՆ- ի, Ադրբեջանի և Հայաստանի համատեղ հայտարարությամբ, Լեռնային Ղարաբաղում մարդասիրական հրադադարը գործում է առավոտյան ժամը 8-ից։