Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը, համաձայնել է սկսել իշխանությունը փոխանցելու գործընթացը: Այս մասին տեղեկությունը տարածում է «Բի Բի Սին»:
ԱՄՆ-ի նախագահի խոսքով, դաշնային գործակալությունը, որը ղեկավարում է իշխանության փոխանցման գործընթացը, «պետք է անի այն ամենը, ինչը հարկավոր է»: Չնայած դրան, Դոնալդ Թրամփն ասում է, որ շարունակում է պայքարել և վստահ է հաղթանակի մեջ:
«Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել գլխավոր ծառայությունների վարչակազմի ղեկավար, Էմիլի Մերֆիին ՝ մեր երկրին հավատարմության համար: Նրան հետապնդում էին, վախեցնում և անպատվություն հասցնում: Ես չեմ ուզում, որ դա տեղի ունենա նրա և գործակալության աշխատակիցների դեմ: Մեր գործը շարունակվում է: Մենք շարունակելու ենք պայքարել և հավատում ենք, որ կհաղթենք: Այնուամենայնիվ, այս երկրի լավագույն շահերից ելնելով, ես խորհուրդ եմ տալիս Էմիլիին և նրա թիմին անել ամեն ինչ, ինչ պետք է արվի ըստ արձանագրության: Նման հանձնարարություն եմ տալիս նաև իմ թիմին»,- գրել է Դոնալդ Թրամփը «Թվիթեր» միկրոբլոգում:
Դոնալդ Թրամփն այս հայտարարությունն արեց այն բանից հետո, ինչ գլխավոր ծառայությունների գործակալությունը Ջո Բայդենին ճանաչեց նախագահական ընտրություններում հաղթող:
Դոնալդ Թրամփի այս հայտարարությունը ողջունել են Ջո Բայդենի թիմի անդամները: