Դոնալդ Թրամփը և Կիմ Չեն Ինը միմյանց կհանդիպեն Սինգապուրում՝ հունիսի 12-ին
Ամերիկայի միացյալ նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը և Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինը միմյանց կհանդիպեն Սինգապուրում՝ հունիսի 12-ին:
Տեղեկությունն այս մասին տարածել է Ամերիկայի նախագահը՝ Twitter-ի միջոցով:
«Կփորձենք, որ սա լինի առանձնահատուկ պահ աշխարհի համար»,- գրրում է Ամերիկայի նախագահը:
Դոնալդ Թրամփը օրեր առաջ հայտարարել էր, որ հանդիպումը չի կայանալու Հյուսիսային և Հարավային Կորեայի սահմանի մոտ: