Դեռևս Ղվարելիի կամ այլ բնակավայրի փակման հարց չի քննարկվում. Իրակլի Քադագիշվիլի
Բժիշկը, որի մոտ այսօր Կախեթիում հաստատվել է կորոնավիրուս, տեղափոխվել է Թբիլիսիի Բոճորիշվիլու անվան կլինիկա,- այս մասին հայտարարել է Կախեթիի տարածաշրջանում պետական լիազոր՝ Իրակլի Քադագիշվիլին:
Ըստ նրա, մայիսի 1-ին Ղվարելիի մունիցիպալիտետում սկսվել են ռիսկի խմբերին պատկանող անձանց հետազոտությունները և այդ խմբին առաջին հերթին պատկանում են բժիշկները:
«Թեստավորման արդյունքում Ղվարելիում կովիդ 19-ով վարակում է հաստատվել մեկ մարդու մոտ, որը արդեն տեղափոխվել է Թբիլիսի, Բոճորիշվիլի անվան կլինիկա: Տեղական շտաբը հավաքվել է առավոտվանից, իսկ համավարակաբանները աշխատում են բոլոր կապերը հաստատելու ուղղությամբ: Վարակված կինը «Էվեքս» կլինիկայի բժիշկ է: Մենք սկսելու ենք արագ թեստավորման միջոցով հետազոտել բժշկուհու կապերը: Դեռևս անհայտ է նրա վարակման աղբյուրը, սակայն լրատվությունն այն մասին, որ նա կատարել է 60 կանչ չի համապատասխանում իրականությանը»,- ասել է պետական լիազորը:
Նրա խոսքով, այս դեպքից հետո ռիսկ խմբին պատկանող բոլորը մարդիկ անցել են կարանտինային ռեժիմի:
Մարզպետի խոսքով, Ղվարելիի մունիցիպալիտետում լրացուցիչ կարգավորումների սահմանումը կախված կլինի արագ թեստավորման պատասխաններից:
Միևնույն ժամանակ, հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի Կախեթիի բաժնի վարիչ Նելի Խիզանիշվիլիի հայտարարությամբ, վարակված կնոջ գործընկերները, շտապ օգնության բաժանմունքի աշխատակիցները արդեն փորձարկվել են և բոլոր պատասխանները բացասական են:
Այսօր Կախեթիում գրանցվել է կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը, վարակվածը բժիշկ է: