Չինաստանում կորոնավիրուսից մահացած անձանց թիվը հասել է 563-ի: Բուժվել է 1153 անձ: Վարակվածների թիվը գերազանցում է 28 հազարը:
Համապատասխան տվյալները տարածում է Չինաստանի առողջապահության պետական հանձնաժողովը:
Չինաստանի իշխանության տեղեկությամբ, երկրում կարանտինի մեջ է 186 հազար մարդ:
Չինաստանից բացի, նոր տիպի կորոնավիրուսի ավելի քան 200 դեպք է բացահայտվել աշխարհի մոտ 25 երկրներում: