Չինաստանում կորոնավիրուսից մահացած անձանց թիվը հասել է 563-ի
Չինաստանում կորոնավիրուսից մահացած անձանց թիվը հասել է 563-ի

Չինաստանում կորոնավիրուսից մահացած անձանց թիվը հասել է 563-ի: Բուժվել է 1153 անձ: Վարակվածների թիվը գերազանցում է 28 հազարը:

Համապատասխան տվյալները տարածում է Չինաստանի առողջապահության պետական հանձնաժողովը:

Չինաստանի իշխանության տեղեկությամբ, երկրում կարանտինի մեջ է 186 հազար մարդ:

Չինաստանից բացի, նոր տիպի կորոնավիրուսի ավելի քան 200 դեպք է բացահայտվել աշխարհի մոտ 25 երկրներում: