Չինաստանին Ուխան քաղաքում հաստատել են նոր կորոնավիրուսից մահվան արդեն չորրորդ դեպքը:
Ուխանի առողջապահության կոմիտեի տեղեկությամբ, վարակի զոհ է դարձել 89-ամյա տղամարդ, ում մոտ ախտանշանները հաստատվել էին հունվարի 13-ին, իսկ հունվարի 18-ին շնչառական լուրջ խնդիրների պատճառով տեղափոխվել է հիվանդանոց:
Այժմ, Ուխան քաղաքի հիվանդանոցներում մնում է 169 մարդ, նրանցից 35-ը ծանր վիճակում է: