Չենք ակնկալում, որ սեպտեմբերին չի վերսկսվի ուսումը. Պաատա Իմնաձե
Մենք չենք ակնկալում, որ սեպտեմբերին չի վերսկսվի ուսումը: Այս մասին առցանց մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի փոխտնօրեն Պաատա Իմնաձեն:
Սրա հետ մեկտեղ, Պաատա Իմնաձեն հայտարարել է, որ մեծ հավանականությամբ ձմռանը կրկին գլուխ կհանի կորոնավիրուսը:
«Մենք չենք ակնկալում, որ սեպտեմբերին չի վերսկսվի ուսումը: Ամռանը և աշնան սկզբին մեծ հավանականությամբ կորոնավիրուսի համար կլինի խաղաղ և հանգիստ շրջան: Սակայն, ես գիտեմ, որ մեծ մտահոգության տեղիք է տվել, այն, երբ մենք նշեցինք, որ, ցավոք, համաշխարհային գիտնականների կանխատեսմամբ կորոնավիրուսի անհետացման հույս չպիտի ունենանք: Եթե մենք հաջորդ ձմռան համար չունենանք արդյունավետ հակավիրուսային նյութեր, եթե մենք չունենք պատվաստանյութ, որը նույնպես ավելի քիչ հավանական է, որ պատվաստանյութ լինի այս ձմռան համար, ապա մեծ հավանականություն կա, որ ձմռանը կորոնավիրուսը կրկին գլուխ հանի: Մենք պետք է պատրաստ լինենք դրան, մենք պետք է պատրաստ լինենք ավելի վատ սցենարի, քանի որ միշտ ավելի լավ է պատրաստ լինել, քան չպատրաստված հանդիպել վտանգին», – հայտարարել է Պաատա Իմնաձեն: