Ցանկանում եմ շնորհավորել Մառնեուլիի բնակչությանը, որ եղան զգոն, հետևեցին հանձնարարականներին, նրանց վաղը կտրվի ազատ տեղաշարժվելու իրավունք. Շոթա Րեխվիաշվիլի
Ցանկանում եմ անկեղծ շնորհավորել Մառնեուլիի բնակչությանը, որ եղան զգոն, հետևեցին հանձնարարականներին և վարվելակարգին, ինչը մեզ տվեց հնարավորություն ավարտին հասցնել գրեթե 60-օրյա կարանտինը: Այս մասին Վրաստանի Առաջին ալիքին հայտնել է Քվեմո Քարթլիի նահանգապետ Շոթա Րեխվիաշվիլին:
Նրա խոսքով, վաղվանից Մառնեուլիի բնակչությունն ազատ տեղաշարժման հնարավորություն կունենա:
«Չեմ կարող անկեղծ շնորհակալություն չհայտնել կենտրոնական կառավարությանը, բոլոր գերատեսչություններին: Դա համագործակցության շատ հաջողակ ժամանակաշրջան էր, բազմաթիվ մարտահրավերներով, շատ մեծ մասշտաբներով, այդ թվում՝ նաև փոքր: Ցանկանում եմ անկեղծ երախտագիտությունը հայտնել ոստիկանությանը, Պաշտպանության նախարարության ստորաբաժանումներին, Գյուղատնտեսության նախարարությանը, Տնտեսության նախարարությանը, Զբոսաշրջության ազգային գործակալությանը և բացարձակապես բոլորին, առաջին հերթին մեր բժիշկներին, այս հետևողական քաղաքականության համար, որը մեզ տվեց այս հնարավորությունը, որպեսզի հասնենք մինչ այստեղ:
Համոզված եմ, որ առաջիկա օրերին դինամիկան կբարելավվի և Բոլնիսի մունիցիպալիտետում ևս կլինեն սահմանափակումների մեղմացումներ ինչպես Թեթրիծղարոյում, քանի որ այս օրերին, ինչպես գիտեք, Բոլնիսիում կա ընդամենը երկու թեժ կետ: Դա Մուշևանի և Գետա գյուղերն է, որտեղ վարակի տարածումը վերահսկելի է: Վերջին տվյալներով, այսօր 150 փորձանմուշի պատասխանն էլ բացասական է, ինչը նշանակում է, որ այս վարակն այստեղ նույնպես նահանջում է և մոտ ապագայում մեծ հույս ունեմ, որ տեղի բնակչությանը ևս կթույլատրվի ազատ տեղաշարժվել: Սա ևս մեկ մեծ մարտահրավեր է այն բանի համար, որ ավելի զգույշ և հետևողականորեն լինենք կանոնների նկատմամբ ու պահպանենք այս գործոնը», – հայտարարել է Րեխվիաշվիլին:
Վաղվանից Մառնեուլիում այլևս չի գործի կարանտին: Վաղվանից վերանում է ազատ մուտքի և ելքի սահմանափակումները: Քաղաքացիները հնարավորություն կունենան տեղաշարժվելու առանց որևէ խնդրի:
Հեղինակ՝ Անժելլա Սարոյան