Բժշկական անձնակազմի պահուստ ստեղծելու նպատակով, կվերապատրաստվեն համապատասխան ուղղությունների բարձր կուրսերի ուսանողները. Միխեիլ Չխենկելի
Բժշկական ուղղության բարձր կուրսերի ուսանողները կվերապատրաստվեն, կանցնեն արագ կուրս, որպեսզի ստեղծվի բժշկական անձնակազմի պահուստ և անհրաժեշտության դեպքում նրանք կընդգրկվեն կովիդի բժշկական մենեջմենթում,- այս մասին Վրաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար, Միխեիլ Չխենկելին հայտարարել է կառավարության գրասենյակում կայացած ճեպազրույցի ժամանակ:
«Այսօր միջգերատեսչական խորհրդում մենք որոշեցինք, որ բժշկական ուղղության բարձր կուրսերի ուսանողները կվերապատրաստվեն, կանցնեն արագ կուրս, որպեսզի ստեղծվի բժշկական անձնակազմի պահուստ և անհրաժեշտության դեպքում նրանք կընդգրկվեն կովիդի բժշկական մենեջմենթում և կօգնեն մեր բժիշկներին:
Այսօր հանդիպելու եմ բժշկական համալսարանների ռեկտորների, ինչպես նաև բժշկական ֆակուլտետների ղեկավարների հետ: Մենք կսկսենք այս գործընթացը և առավելագույնը մեկ շաբաթվա ընթացքում կունենանք բարձր կուրսերի ուսանողների բազա, ովքեր անցել են այս արագ ուսուցումը: Անհրաժեշտության դեպքում լիարժեք պատրաստակամություն կլինի, որ ներգրավվեն գործընթացում և օգնեն մեր բժիշկներին: Վերապատրաստման դասընթացները կներառեն տարբեր ուղղություններ, և կախված կլինի այն իրավիճակից, թե որտեղ բժիշկները օգնության կարիք կունենան»,- հայտարարել է Միխեիլ Չխենկելին: