Բժիշկների տեղեկությամբ, կորոնավիրուսով վարակված եռամսյա երեխայի վիճակը միջին ծանրության է
Բժիշկների տեղեկությամբ, կորոնավիրուսով վարակված եռամսյա երեխայի վիճակը միջին ծանրության է

Կորոնավիրուսով վարակված եռամսյա երեխային Չոխատաուրիից տեղափոխել են Քութաիսիի ինֆեկցիոն հիվանդանոց:

Ըստ բժիշկների, այս պահին երեխայի վիճակը միջին ծանրության է, նա ենթարկվել է լրացուցիչ հետազոտությունների:

«Քիչ առաջ աղետների բրիգադը մեզ մոտ է տեղափոխել «կովիդ 19»-ի ախտորոշմամբ երեխայի: Փոքր երեխայի վիճակը միջին ծանրության է, նրա մոտ թոքաբորբ և այլ բարդություններ չեն նկատվում»,- այս մասին Վրաստանի առաջին ալիքին հայտնել է հիվանդանոցի բժշկական տնօրեն, Նոդար Մաղլափերիձեն:

Այս պահին Քութաիսիի ինֆեկցիոն հիվանդանոցում բուժվում է կորոնավիրուսով վարակված 10 պացիենտ: