Բռնազավթված Աբխազիայում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 52 նոր դեպք
Բռնազավթված Աբխազիայի այսպես կոչված առողջապահության նախարարության տեղեկությամբ, անցած օր ու գիշերվա ընթացքում կորոնավիրուսի վրա փորձարկվել է 253 մարդ, որտեղից «կովիդ 19»-ը հաստատվել է 52 մարդու մոտ:
Բռնազավթված Աբխազիայի երեք կովիդ կենտրոններում բուժվում է 179 կովիդ հաստատված պացիենտ: Այստեղից 32-ի վիճակը ծանր է:
Անցած օր ու գիշերվա ընթացքում տարածաշրջանում կորոնավիրուսից մահացել է չորս պացիենտ: Նրանցից Գուդաութայի շրջանային հիվանդանոցում մահացել է երեք պացիենտ, իսկ բջջային հոսպիտալում մեկ պացիենտ: Ընդհանուր առմամբ մահացել է 55 մարդ, ապաքինվել է 2 929 պացիենտ: Այս պահին բռնազավթված Աբխազիայում արձանագրված է կորոնավիրուսի 4 772 դեպք: