Բռնազավթված Աբխազիայում արձանագրվել է կորոնավիրուսի 49 նոր դեպք, մահացել է երկու մարդ
Բռնազավթված Աբխազիայի այսպես կոչված առողջապահության նախարարության փոխանցմամբ, վերջին մեկ օրում թեստավորվել է 192 մարդ, նրանցից 49-ի մոտ ախտորոշվել է կորոնավիրուս: երկու պացիենտ մահացել է:
Այս պահին, Գուդաութայի շրջանային հիվանդանոցում բուժում է ստանում 117 կովիդ վարակակիր, նրանցից 17-ի վիճակը ծանր է:
Բռնազավթված Աբխազիայում արձանագրվել է կորոնավիրուսի 1 765 դեպք, ապաքինվել է 640 մարդ, մահացել՝ 15 պացիենտ: