Բռնազավթված Աբխազիայում արձանագրվել է կորոնավիրուսի 41 նոր դեպք
Բռնազավթված Աբխազիայում արձանագրվել է կորոնավիրուսի 41 նոր դեպք

Բռնազավթված Աբխազիայի այսպես կոչված առողջապահության նախարարության փոխանցմամբ, վերջին մեկ օրում կորոնավիրուսի վրա թեստավորվել է 248 մարդ, նրանցից 41-ի մոտ ախտորոշվել է կորոնավիրուս:

Բռնազավթված Աբխազիայի երեք կովիդ-կենտրոններում բուժում է ստանում 148 վարակակիր պացիենտ, նրանցից 29-ի վիճակը ծանր է:

Բացի այդ, Գուդաութայի շրջանային հիվանդանոցում մահացել է 1943 թվականին ծնված կովիդ վարակված պացիենտ:

Ընդհանուր առմամբ Բռնազավթված Աբխազիայում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 5 065 դեպք, նրանցից 3 466-ն ապաքինվել է, 61-ը՝ մահացել: