Բռնազավթված Աբխազիայում արձանագրվել է կորոնավիրուսի 29 նոր դեպք
Բռնազավթված Աբխազիայում արձանագրվել է կորոնավիրուսի 29 նոր դեպք

Բռնազավթված Աբխազիայի այսպես կոչված առողջապահության նախարարության տեղեկությամբ, անցած օրվա ընթացքում հետազոտել են 194 մարդու կենսաբանական նմուշ: Այստեղից կորոնավիրուս է հաստատվել 29 մարդու մոտ:

Այսօրվա տվյալներով, Գուդաութայի շրջանային հիվանդանոցում բուժվում է 29 պացիենտ, այդ թվում հինգը ծայրահեղ ծանր վիճակում է:

Բռնազավթված Աբխազիայում մինչ այժմ գրանցվել է «կովիդ 19»-ի 359 դեպք, որտեղից ապաքինվել է 125 անձ, մահացել է չորսը մարդ: