Բռնազավթված Աբխազիայում արձանագրվել է կորոնավիրուսի 172 նոր դեպք
Բռնազավթված Աբխազիայում արձանագրվել է կորոնավիրուսի 172 նոր դեպք

Բռնազավթված Աբխազիայում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 172 նոր դեպք, մահացել է երկու պացիենտ:

Անցած օր ու գիշերվա ընթացքում կորոնավիրուսի վրա փորձարկվել է 480 մարդ: Այստեղից «կովիդ 19»-ը հաստատվել է 172 մարդու մոտ:

Այս պահին Գուդաութայի շրջանային հիվանդանոցում բուժում է ստանում 141 պացիենտ, նրանցից 27-ի վիճակը ծանր է:

Ընդհանուր առմամբ բռնազավթված Աբխազիայում արձանագրված է կորոնավիրուսի 3 739 դեպք, ապաքինվել է 1 462 մարդ, մահացել՝ 35-ը: