Բռնազավթված Աբխազիայում արձանագրվել է կորոնավիրուսի 104 նոր դեպք
Բռնազավթված Աբխազիայում արձանագրվել է կորոնավիրուսի 104 նոր դեպք

Բռնազավթված Աբխազիայում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման ևս 104 նոր դեպք և մահացել է երեք կովիդ վարակված պացիենտ:

Բռնազավթված Աբխազիայի այսպես կոչված առողջապահության նախարարության տեղեկությամբ, անցած օր ու գիշերվա ընթացքում կորոնավիրուսի վրա փորձարկվել է 525 մարդ, այստեղից կորոնավիրուս է հաստատվել 104-ի մոտ:

Բռնազավթված Աբխազիայում գործող վեց կովիդ կլինիկաներում ընդհանուր առմամբ բուժվում է 249 պացիենտ, որից 32-ի վիճակը ծանր է:

Վերջին 24 ժամվա ընթացքում մահացել է մեկ կովիդ վարակված պացիենտ, 83 ամյա տղամարդ: Ընդհանուր առմամբ բռնազավթված Աբխազիայում կորոնավիրուսից մահացել է 108 պացիենտ:

Կորոնավիրուսից տարածաշրջանում մահացել է 111 մարդ:

Համավարակի տարածումից առ այսօր, բռնազավթված Աբխազիայում արձանագրվել է վարակման 8 563 դեպք, ապաքինվել է 6 746 մարդ: