Բրիտանիան Վրաստանում ժողովրդավարության զարգացման համար կտրամադրի հավելյալ 5,5 միլիոն ֆունտ սթեռլինգ

Մեծ Բրիտանիան Վրաստանում ժողովրդավարության զարգացման համար կտրամադրի հավելյալ 5,5 միլիոն ֆունտ սթեռլինգ,- այս մասին հայտարարել է Մեծ Բրիտանիայի արտաքին և համադաշնության գրասենյակի և ՄԱԿ-ի հարցերով պետական նախարար Լորդ Ահմադ Ուիմբլդոնը լորդերի պալատում,Կոլինա Հիգբորի հարցին ի պատասխան:

Կոլինա Հիգբորը Լորդ Ուիմբլդոնին հարցրել է, թե որքանով է ներգրավված Բրիտանիայի կառավարությունը Վրաստանի զարգացման գործընթացին և խաղաղության շինարարությանը:

Մեծ Բրիտանիայի արտաքին և համադաշնության գրասենյակի և ՄԱԿ-ի հարցերով պետական նախարարն ընդգծել է երկու երկրների վարչապետների հանդիպումը, որտեղ, նրա խոսքով, քննարկել են Վրաստանում ժողովրդավարության բարեփոխումների անցկացման գործում Բրիտանիայի օգնության հեռանկարները: