«Բրեքզիթ»-ի ծրագիրը կոչնչացնի ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի միջև առևտրի համաձայնությունը
«Բրեքզիթ»-ի ծրագիրը կոչնչացնի Ամերիկայի միացյալ նահանգների և Մեծ Բրիտանիայի միջև առևտրի համաձայնությունը: Այս մասին հայտարարել է Դոնալդ Թրամփը՝ The Sun-ին տված հարցազրուցում: Բրիտանական հրատարակությանը տված հարցազրույցում Սպիտակ տան առաջնորդը Թերեզա Մեյին քննադատել է «Բրեքզիթի» հարցով:
«Բրեքզիթի գործընթացը կղեկավարեի այլ հունով: Թերեզա Մեյին հանդիպման ժամանակ խորհուրդ եմ տվել, սակայն նա չի համաձայնել: Նա ինձ չի լսում»,- հայտարարել է Դոնալդ Թրամփը՝ հարցազրույցի ժամանակ:
Ինչպես հայտնի է, Թերեզա Մեյը փորձում է Ամերիկայի միացյալ նահանգների հետ ազատ առևտրի համաձայնություն ձեռք բերել: Վարչապետի խոսքով, «Բրեքզիթն» ստեղծում է ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի միջև առևտրական հարաբերությունները խորացնելու հնարավորություն: