Բրազիլիայում օր ու գիշերվա ընթացքում արձանագրվել է կորոնավիրուսի 24 468 նոր դեպք
Բրազիլիայում վերջին օր ու գիշերվա ընթացքում արձանագրվել է կորոնավիրուսի 24 468 նոր դեպք: Մահացել է 272 մարդ: Այս մասին տեղեկությունը հրապարակում է «Գարդիան»հրատարակչությունը, հիմնվելով երկրի առողջապահության նախարարության տվյալներին:
Համավարակի տարածումից առ այսօր, ընդհանուր առմամբ Բրազիլիայում գրանցվել է վարակման 6 314 740 դեպք, այստեղից մահացել է 172 833 պացիենտ: Երկիրը, վարակի տարածման տեսանկյունից, ԱՄՆ-ից և Հնդկաստանից հետո աշխարհում գտնվում է երրորդ տեղում: