Վերջին 24 ժամում Բրազիլիայում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 33 057 նոր դեպք:
Դրա հետ մեկտեղ, երկրի առողջապահության նախարարության տեղեկությամբ, վերջին մեկ օրում «կովիդ 19»-ից մահացել է 739 մարդ:
Բրազիլիայում ընդհանուր առմամբ արձանագրված է կորոնավիրուսով վարակման ավելի քան 4,5 միլիոն դեպք և այս տվյալներով երկիրը աշխարհում զբաղեցնում է երրորդ տեղը: Համավարակի տարածումից առ այսօր, երկրում «կովիդ 19»-ից մահացել է ավելի քան 136 000 մարդ: