Բրազիլիայում կորոնավիրուսով վարակման դեպքերի քանակը մոտենում է չորս միլիոնի
Բրազիլիայում կորոնավիրուսով վարակման դեպքերի քանակը մոտենում է չորս միլիոնի։ Միայն վերջին 24 ժամում երկրում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 42 659 նոր դեպք։
Դրա հետ մեկտեղ, վերջին մեկ օրում Բրազիլիայում կորոնավիրուսից մահացել է 1215 մարդ։
Համավարակի սկսվելուց ի վեր Բրազիլիայում արձանագրված է կորոնավիրուսով վարակման 3 միլիոն 950 931 դեպք։
Ընդհանուր առմամբ վարակից մահացել է 122 596 մարդ։
Բրազիլիան կորոնավիրուսի դեպքերի և մահացության ցուցանիշով աշխարհում զբաղեցնում է երկրորդ տեղը։