Բրազիլիայում վերջին մեկ օրում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 43 773 դեպք, մահացել է 834 մարդ: Այս մասին հաղորդում է «ռոյթերը» հիմնվելով երկրի առողջապահության նախարարության տվյալներին։
Բրազիլիայում «կովիդ 19»-ով վարակման դեպքերը գերազանցել են չորս միլիոնը: Մասնավորապես, համավարակի սկսվելուց ի վեր Բրազիլիայում արձանագրված է կորոնավիրուսով վարակման ավելի քան 4 միլիոն 41 հազար դեպք։ Ընդհանուր առմամբ վարակից մահացել է 124 614 մարդ։
Բրազիլիան կորոնավիրուսի դեպքերի և մահացության ցուցանիշով աշխարհում զբաղեցնում է երկրորդ տեղը։