Բրազիլիայում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 46 934 դեպք, մահացել է 1184 մարդ
Բրազիլիայում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 46 934 դեպք, մահացել է 1184 մարդ

Բրազիլիայում վերջին մեկ օրում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 46 934 դեպք, մահացել է 1184 մարդ: Այս մասին հաղորդում է երկրի առողջապահության նախարարությունը։

Համավարակի սկսվելուց ի վեր Բրազիլիայում արձանագրված է կորոնավիրուսով վարակման 3 միլիոն 997 հազար դեպք։ Ընդհանուր առմամբ վարակից մահացել է 123 780 մարդ։

Բրազիլիան կորոնավիրուսի դեպքերի և մահացության ցուցանիշով աշխարհում զբաղեցնում է երկրորդ տեղը։