Բրազիլիայում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 26 310 նոր դեպք, մահացել է 599 պացիենտ
Վերջին 24 ժամվա ընթացքում Բրազիլիայում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 26 310 նոր դեպք, մահացել է 599 պացիենտ: Այս մասին հաղորդում է «ռոյթերսը», հիմնվելով երկրի առողջապահության նախարարության տվյալներին:
Համավարակի սկզբից Բրազիլիայում գրանցվել է «կովիդ 19»-ով վարակման ավելի քան չորս միլիոն 906 հազար դեպք: Այստեղից մահացել է 145 987 հիվանդ:
Զոհերի թվով Բրազիլիան աշխարհում երկրորդ տեղում է, ԱՄՆ-ից հետո: Վարակման թվով երկիրը երրորդ տեղում է: